«Վեցնյակը» պատրաստվում է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործող «Վեցնյակի» միջնորդ երկրների ներկայացուցիչները (ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հինգ մշտական ներկայացուցիչները Գերմանիայի հետ միասին) նոյեմբերի 7-ին Քեթրին Էշթոնի մասնակցությամբ հանդիպում կունենան Վիեննայում: Գրում է Russian.rt.com-ը:
Թեև Էշթոնը լքել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը, սակայն շարունակում է աշխատանքը Թեհրանի և «վեցնյակի» միջև բանակցություններում համակարգողի դերը, որի նպատակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր ընդունելի համաձայնագրի մշակումն է:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: