Բաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը.Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ
Ադրբեջանը պատրաստ է երաշխավորել Եվրոպական խաղեր-2015-ին մասնակցող հայ մարզիկների անվտանգությունը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեյին:
Փոխանցվում է նա հայտարարել է, որ բոլոր հարցերը լուծվում են, և հայ մարզիկները կարող են մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին:
«Մենք կապահովենք Եվրոպական խաղերի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչների անվտանգությունը»,-հայտնել է կոմիտեի փոխնախագահը: