Հարավային Կովկասում Վատիկանի Սուրբ Աթոռի նվիրակը այսօր մեկնելու է Ադրբեջան
Հարավային Կովկասում Վատիկանի Սուրբ Աթոռի նվիրակ Մարեկ Սոլչինսկին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Հռոմի Կաթոլիկական եկեղեցու առաքելական պրեֆեկտի ղեկավար Վլադիմիր Ֆեկետեն:
Նշվում է, որ նվիրակը Ադրբեջանում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: