Ինչո՞վ է խելացի կինը տարբերվում իմաստունից
Շատ կանայք իրենց գլխավոր խաղաքարտը համարում են իրենց խելքը, մինչդեռ խելացի լինելը և միշտ ճիշտ լինելու ձգտումը ամենամեծ անմտությունն է կնոջ կյանքում: Գրում է Cluber.com-ը:
Կայքն առանձնացնում է 8 կանոն տարբերակելու համար խելացի կնոջը իմաստունից՝
1. Եթե ամուսինը սխալ է գործել, խելացի կինը կհիշեցնի ամուսնուն, որ զգուշացրել էր հետևանքների մասին, իմաստունը՝ կաջակցի, կոգևորի, երբեմն էլ կձևացնի՝ իբրև ոչինչ չի նկատել:
2. Ճգնաժամային իրավիճակում խելացի կինը իր ձեռքը կվերցնի ղեկը և կսովորեցնի ամուսնուն ճիշտ ապրել, իմաստուն կինը՝ կուղղորդի ամուսնուն դեպի ճիշտ ուղղի և կաջակցի այնտեղ հասնելու համար:
3. Երեխայի կրթության հարցում խելացի կինը, աչք փակելով ամեն ինչի վրա, նրանց կսովորեցնի մաթեմատիկա, իսկ իմաստունը՝ նրանցից յուրաքանչյուրի մեջ անհատականության կտեսնի:
4. Աշխատանքային կոլեկտիվում խելացի կինը կփորձի գերազանցել բոլորին և սխալներ չգործել, իսկ խելացին՝ կոլեկտիվի մեջ կստեղծի ջերմ մթնոլորտ:
5. Երբ խորհրդի կարիք է լինում, խելացի կինն ուզում է միջամտել երեխաների կյանքին, խելացին՝ թույլ կտա երեխաներին ձեռք բերել կյանքի սեփական փորձը և կաջակցի նրանց:
6. Սկեսուրի հետ հարաբերություններում խելացի կինը կպայքարի վերջինիս ազդեցության դեմ՝ անընդհատ վիճելով նրա հետ, իսկ խելացին՝ կսովորի ժպտալ և լուռ լսել՝ անելով այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում:
7. Աշխարհը փոխելու ցանկություն ունենալու դեպքում խելացի կինը ձգտում է փոխել շուրջբոլորը և բոլորին, իսկ խելացին՝ փոխվում է ինքը՝ ընդունելով դիմացիններին այնպիսին, ինչպիսին նրանք կան:
8. Երջանկության մասին մտածելով՝ խելացի կինը կարծում է, որ երջանիկ է նա, ով ճիշտ է, իսկ խելացին գիտի, որ երջանիկ է նա, ով երջանիկ է: