Ադրբեջանը չի ընդունում Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները
Ադրբեջանը հայտնել է այն մասին, որ չի ընդունում Դոնեցկի և Լուգանսկի խորհրդարանական ընտրությունները: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Հիկմետա Գաջիևին:
«Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և հետևաբար չի ճանաչում ընտրություններն առանց կենտրոնական կառավարության համաձայնության», - ասել է Գաջիևը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները չեն համապատասխանում Մինսկում կնքված համաձայնագրին և նա չի ընդունում այդ ընտրությունները:
Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 2-ին: