Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ահարոն Մ.-ին, որի մոտից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: