Մադոննան աճուրդի է հանել իր հարսանեկան զգեստը, որը կրել է Շոն Պենի հետ ամուսնանալիս
7days.ru կայքի փոխանցմամբ Մադոնան որոշել է հրաժեշտ տալ հոլիվուդյան դերասան Շոն Պենի հետ իրեն կապող հիշողություններին: Երգչուհին պատրաստվում է աճուրդի հանել այն հարսանեկան զգեսը, որը կրել է դերասանի հետ ամուսնանալիս 1985 թվականին:
«Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 7-ից 8-ը, որում ցուցադրված կլինեն երգչուհու ավելի քան 140 անձնական իր: Փոփ աստղն ակնկալում է աճուրդից ստանալ ավելի քան 300 հազար դոլար»,-գրում է կայքը