Օլիվեր Սթոունը մտադիր է Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել
Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել և ամերիկացիներին շատ իրադարձությունների այլընտրանքային տեսանկյուններ ներկայացնել: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք չենք պլանավորում Պուտինի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել, սակայն ես նրանից հարցազրույց եմ վերցրել, որպեսզի ցուցադրեմ այն տեսակետը, որի մասին ամերիկացիները չեն ուզում լսել: Ես կցանկանայի նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանել», - հայտարարել է ռեժիսորը:
Սթոունը այն ռեժիսորն է, ով հայտնի է քաղաքական սուր թեմաների շուրջ ֆիլմեր նկարահանելով: РИА Новости լրատվական գործակալության հիշեցմամբ՝ վերջինիս հերոսներն են հանդիսացել նախագահներ Ռիչարդ Նիքսոնը, Ջոն Քեննեդին և Ջորջ Բուշը: