Դեռ միամսյակ է, կհասցնեմ շնորհավորել «ժառանգուհուն». Գալուստ Սահակյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ, Ր. Հովհաննիսյանի այն դիտարկման հետ կապված, թե «Մարտի 8-ի կապակցությամբ ողջունենք Գալուստ Սահակյանին»:
-Պրն. Սահակյան, Դուք տեղյա՞կ եք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 8-ի կապակցությամբ ողջունել է Ձեզ:
-Այսօր տեղեկացրին, բայց պետք չի շատ վատ զգալ, որովհետև սա միակ տարին է, որ չեմ շնորհավորել Րաֆֆիի Մարտի 8-ը, դրա համար էլ բորբոքվել է:
-Դուք ամեն տարի շնորհավորու՞մ եք Րաֆֆի Հովհաննիսյանի Մարտի 8-ը:
-Այո , ամեն տարի շնորահավորել եմ, այս տարի թոհուբոհի մեջ չեմ հասցրել: Ամեն դեպքում դեռ միամսյակ է, կհասցնեմ մի օր շնորհավորել «ժառանգուհուն»:
-Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, երբ «Ժառանգությունը» գա իշխանության, Դուք կհայտնվեք փոքրամասնության մեջ:
-Դա ընդամենն իր մանկական երազանքն է, որը չի կատարվի:
-Պրն. Սահակյան, ինչու՞ եք Րաֆֆի Հովհաննիսյանի Նախագահ դառնալու ցանկությունը համարում մանկական երազանք:
-Որովհետև պատկերացրեք` մենք դիրքերում ենք և Րաֆֆին զորքը առաջ է տանում. մեր ժողովուրդը շատ ավելին է, քան պատահականության հետևանքով այդքան ձայներ ստացած մարդը:
-Պրն. Սահակյան, Ձեր տեսակետը որևէ կապ ունի՞ Ձեր՝ ՀՀԿ ներկայացուցիչ լինելու հետ, թե՞ այն Ձեր աձնական տեսակետն է:
-Ինչի՞, պետք է կուսակցությունը նիստեր անի, որ ես Րաֆֆի Մարտի 8-ը շնորհավորե՞մ, այդ անիմաստ խոսակցությունները կուսակցության քննարկման խնդիր չի: