Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Որպես իրանաադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վաիզին նշել է, որ նախագահների հանդիպման ընթացքում քննարկվելու են տրանսպորտային փոխադրումների, Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու, սահմանային գետերի օգտագործման, մաքսային կապերի կարգավորման, ինչպես նաև էներգետիկային, տուրիզմին և զբոսաշրջությանն առնչվող հարցեր:
Ռոհանիի այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի հետ 10 փաստաթղթի ստորագրում: