Մենք կվերադարձնենք «մեր» հողերը. Հասանով
Ադրբեջանի Զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել երիտասարդ սպաների ավարտական արարողություն, որին ներկա է գտնվել Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Հասանովը իր ելույթում շնորհավորել է սպաներին և անդրադարձել է ղարաբաղյան հարցին:
«Մեր երկիրը տարիներ շարունակ չի խնայել իր ջանքերը, որպեսզի կարգավորի հայ-ադրբեջանական խնդիրը: Հայաստանը իր աչքերը փակում է և չի ցանկանում վեդարձնել «օկուպացված» տարածքները: Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք ռազմական գործողությունների անցնել, որպեսզի վերադարձնենք «մեր» հողերը»,-հայտարարել է Հասանովը: