Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Մամեդով
Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ նա այսպիսի հայտարարություն է արել «Ադրբեջանում Թուրքիայի շաբաթվա» արդյունքներին նվիրված մալուլի ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ Մամեդովը ընդգծել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են երկու երկրների համար: