Բիոնսեն ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհին
Ամերիկյան հայտնի ամսագիր «Forbes»-ը հրապարակել է իր հերթական վարկանիշային ցուցակը: Այս անգամ աշխարհին հայտնի են դարձել 2014թ. ամենաբարձր վարձատրվող երգչուհիների անունները: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Ցուցակը գլխավորում է երգչուհի Բիոնսեն, ում եկամուտը 2013-2014-ի հունիսի կտրվածքով կազմել է 115 միլիոն դոլար: Եկամտի գլխավոր աղբյուր են եղել երգչուհու նոր ձայնասկավառակի վաճառքից ստացված գումարները և 95 համերգները: