Անգլիացի հանրահայտ դերասան Բենեդիկտ Քեմբերբեչը հայտարարել է նշանադրության մասին
Նոյեմբերի 5-ին 38-ամյա դերասանի երկրպագուները անակնալի են եկել՝ տեղեկանալով, որ Քեմբերբեչն ամուսնության առաջարկություն է արել անգլիացի դերասանուհի և ռեժիսոր Սոֆի Հանթերին, որի հետ ծանոթացել է 2009 թվականին: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Դերասանը հայտարարել է, որ ուզում է հրաժեշտ տալ ամուրի կյանքին և իրեն ամուսնական կապերով կապել սիրելիի հետ: