Փորձագետների գնահատմամբ Քեյթ Միդլթոնի ոճը զիջում է Միշել Օբամայի ոճին
Քեյթ Միդլթոնի՝ որպես ոճի անփոխարիներլի աստվածուհու կարգավիճակը հարվածի տակ է հայտնվել: Վերջերս անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ ամերիկուհիները և բրիտանուհիները ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային նորաձևության տեսանկյունից համարում են առավել գիտակ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հարցումը կազմվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հանրաճանաչ մարդկանց բրենդինգով զբաղվող պրոֆեսոր Ջինտենտ Սեխդևի հետազոտության մի մասի հիման վրա: