Բրիտանիան Ղարաբաղի հարցի հետ կապված ցանկանում է օգնել Ադրբեջանին
«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ողբերգություն է: Այն շատ մարդկանց կյանքի վրա է անդրադարձել: Կարծում եմ՝ այս հարցը հարկավոր է հնարավորինս շուտ լուծել: Արդեն 20 տարի է՝ ղարաբաղյան հարցը զարգանում է տարածաշրջանում: Մենք չենք կարող խառնվել բանակցային գործընթացին: Միայն կարող ենք առաջարկությունով հանդես գալ: Կարծում ենք, որ կողմերը պետք է քննարկեն ընդհանրություններն ու համաձայնության գան»,-ասել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը:
Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ իրենց երկիրը պատրաստ է խաղաղության համաձայնագրով աշխատել:
«Մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը, սակայն Հայաստանը նախ պետք է հանի իր զորքերը օկուպացրած տարածքներից»,-ասել է նախարարը:
Այս մասին գրում է oxu.az-ը: