Վան Գոգի «Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավն աճուրդում վաճառվել է գրեթե 62 միլիոն դոլարով
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վինսենթ Վան Գոգի «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավը նախօրեին Sotheby's աճուրդում վաճառվել է 61,8 միլիոն դոլարով: Գրում է Russian.rt.com-ը:
Կտավը դարձել է այդ օրը կայացած իմպրեսիոնիստական և ժամանակակից արվեստին նվիրված աճուրդում վաճառվող գլխավոր ապրանքներից մեկը:
Sotheby's աճուրդի փորձագետների կողմից սկզբնապես կտավը 30-50 հազար դոլար է գնահատվել:
Ներկայումս Վան Գոգի ամենաթանկարժեք աշխատանքը հանդիսանում է «Բժիշկ Գաշեի դիմանկարը», որը Christie's աճուրդի տան կողմից վաճառվել է 82,5 միլիոն դոլարով: