Իրանում տեղի է ունեցել մասսայական հանրահավաք
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Իրանում տեղի է ունեցել մասսայական հանրահավաք կապված 1979-ի նոյեմբերի 4-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այդ օրը «Մահմեդական ուսանողներ» կուսակցությունն Իրանում գրավել էր ԱՄՆ-ի դեսպանատունը և ներսում պատանդ էր պահել դեսպանատան 72 աշխատակցի:
Նշվում է, որ ուսանողներն այդ քայլին էին գնացել, քանի որ ԱՄՆ-ն իր մոտ էր պահում Մուհամեդ Ռեզա Պեխլիվինին: Նրանք պահանջում էին, որ նրան ետ ուղարկեն Իրան և վերադարձնեն նրա ունեցվածքը: