Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստան վերամշակման համար ուրան ուղարկելու մասին տարածված լուրերը
Իրանի ԱԳՆ-ն քաղաքական դրդապատճառներով հիմնավորված չարաշահում է անվանել ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ «վեցնյակի» հետ բանակցությունների ընթացքում հաջողություններ գրանցելու դեպքում Թեհրանն ուրանի իր պահուստների մի մասը վերամշակման համար կուղարկի Ռուսաստան: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Ավելի վաղ նման հոդված հրապարակվել էր The NY Times պարբերականում: