Իռլանդացի երաժիշտը կոչ է արել չհավատալ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին ԶԼՄ-ների տարբերակին
Երաժիշտ Ռիչարդ Ջեյմսն, ով հայտնի է Աֆեքս Թվին անվանմամբ, առցանց հարցազրույցի ընթացքում իր ընկեր Դեյվ Նոյզի հետ միասին կասկած է հայտնել հետազոտություններով զբաղվող այն անձանց վերաբերյալ, որոնք համաձայն են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին ամերիկյան ԶԼՄ-ների կողմից պաշտոնապես տարածված վարկածներին: Այդ մասին հայտնել է New Musical Express երաժշտական ամսագիրը:
«Ես ներողություն եմ խնդրում ընթերցողներից, սակայն եթե դուք հավատում եք սեպտեմբերի 11-ի մասին անհեթեթ պատմությանը, որն առաջադրվել է հայտնի ԶԼՄ-ներում, ապա դուք չափազանց դյուրահավատ եք», - հայտարարել է Ջեյմսը՝ ընդգծելով, որ երբեմն դժվար է լինում ԶԼՄ-ների հետ չհամաձայնվելը: