Ադրբեջանը մտահոգված է «Ռուսական երթով»
Մոսկվայի հարավ-արևելյան շրջաններում տեղի ունենում «Ռուսական երթ», որի կազմակերպիչները խոստացել են փողոցներ դուրս բերել ավելի քան 10 հազար մարդ: Նշվում է, որ երթի ժամանակ օգտագործվում են մի շարք կարգախոսներ, որոնք հակասում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանմանը:
Կարգախոսներ են հնչում նաև Ուկրաինայի արևելքի վերաբերյալ: Ադրբեջանական կողմը այս կապակցությամբ արտահայտել է իր մտահոգությունները: Մասնավորապես Ռուսաստանում գտնվող գործարարներից մեկը՝ Իլգար Հաջիևը ասել է, այն հակասում է փոքրամասնությունների իրավունքերի պաշտպանությանը և վտանգ կա, որ այս կերպ հավանական սադրանքներ կլինեն՝ ուղղված էթնիկ փոքրամասնությունների դեմ:
Հաջիևը կոչ է արել ՌԴ իշխանություններին, որպեսզի այս հարցի կապակցությամբ հետամուտ լինեն և թույլ չտան, որ Ռուսաստանում փոքրամասնություն կազող ադրբեջանցիներին իրավունքները ևս ոտնահարվեն: