Թուրքիան դավաճանում է Ադրբեջանին. թուրք լրագրող Մուրադ Իդեն
Թուրք լրագրող, BengüTürk հեռուստաալիքի ղեկավար Մուրադ Իդեն խստորեն քննդատել է լրագրողներին, որոնք այցելել են Ադրբեջանի «օկուպացված» տարածքներ և Թուրքիայի կառավարությանը եղբայրական Ադրբեջանի շահերը դավաճանելու մեջ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Իր հոդվածում նա գրում է, որ մինչ աշխահի բոլոր հայերը պատրաստվում են Ցեղասպանության հարյուրամյակին, որոշ թուրք լրագրողներ իբրև թե ջուր են լցնում հայերի աղացին:
«Բացի այդ, Թուրքիայի իշխանությունում գտնվում է այնպիսի կառավարություն, որը ցանկանում է Հայաստանի հետ բացել սահմանները: Նրանք «օկուպացրել» են մեր եղբայրական Ադրբեջանի տարածքները»,-հայտարարել է Մուրադ Իդենը: