Ոչ ոք չի կարող վատացնել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները. Ալիևի աշխատակազմի ղեկավար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Թուրաբ Գուրբանովը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող կռվեցնել Ադրբեջանին և Թուրքիային: Այս մասին հայտնում է Modern.az-ը:
Փոխանցվում է, որ նա այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի և Թուրքիայի ուղեղային կենտրոնների կողմից Բաքվում կազմակերպված «Թուրք-ադրբեջանական հարաբերությունները՝ նոր համատեքստում» թեմայով խորհրդաժողովում:
«Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ և ծառայում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար»,-հայտարարել է Գուրբանովը: