Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը մեծ հույսեր է կապում Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման հետ
Հուսով ենք, որ նախագահների փարիզյան հանդիպումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգի կատարած հայտարարությանը:
Փոխանցվում է, որ այս կերպ նա մեկնաբանել է Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումն իր ավանդը կունենա հակամարտության կարգավորման մեջ, քանի որ այս խնդրի լուծումը մեծ նշանակություն ունի, այդ թվում նաև՝ փախստականների և հարկադրաբար տեղահանվածների համար»,-հայտարարել է Սիդդիգինը: