Բանակցությունները Թեհրանի հետ միջուկային ծրագրի հետ կապված տեղի կունենան նոյեմբերի 24-ին
Բանակցությունները Թեհրանի հետ միջուկային ծրագրի հետ կապված տեղի կունենան 2014թ.-ի նոյեմբերի 24-ին: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով Press Tv-ին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Եթե կողմերն ունենան հավասար վճռականություն, մենք կարող ենք հասնել լիակատար համաձայնության բոլոր կետրում», - ասել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ «շատ թափանցիկ» է եղել միջուկային ծրագրի հարցում: «Մեր գործողությունները միշտ հսկել է Միջազգային ատոմային էներգետիկայի կենտրոնը»,- ասել է նախագահը: