Խոսակցություններ են պտտվում, որ Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվել է ամուսնուց
Վերջերս արևմտյան մամուլում խոսակցություններ էին պտտվում, որ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը վիճել է ամուսնու Ջասթին Թերի հետ: Խոսակցությունների առիթը եղել է այն, որ վերջերս դերասանուհին հանրությանը ներկայացել է առանց ամուսնական մատանու:
Եթե նախկինում դերասանուհին էկրանին հայտնվում էր ադամանդե մատանիով, ապա մի քանի օր Ջենիֆերը հայտնվում է հանրությանը առանց ամուսնական մատանու: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Ականատեսները նշել են, որ Էնիսթոնը այնքան էլ լավ վիճակում չի եղել: Դերասանուհին տխուր է եղել և հոգնած: Պապարացիները անմիջապես ենթադրություն են արել, որ նա թաքցնում է դա:
Սակայն դերասանուհին ասել է, որ մատանին մատին չէ, քանի որ ուղարկել է այն մաքրելու: