Քերրին և Էշթոնը կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 9-10-ին Օմանում հանդիպելու է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ:
Հանդիպման նպատակն է քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը: Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել այդ ժամկետը:
Ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 24: Միջազգային միջնորդների ու Իրանի ներկայացուցիչները հերթական անգամ կհանդիպեն նոյեմբերի 18-ին Վիեննայում: