Երեք հոգնած ձիեր ու մարող ապոկալիպսիս՝ Ռիչարդ Կիրակոսյանը Եռյակի մասին
«168 ժամ» թերթը գրում է. «Սկզբում նրանք ապոկալիպսիսի չորս ձևավորողներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաև' մարող ապոկալիպսիս»,- մեր թղթակցի հետ հետ հարցազրույցում այսպես է բնութագրել ոչ իշխանական ուժերի Քառյակ/Եռյակին քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ նրա' ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկ են և պայքարում են ոչ թե գաղափարների ու քաղաքական կուրսերի, այլ անձերի համար, իսկ Եռյակի որդեգրած մարտավարությունն իրեն այլևս չի արդարացնում. «Սա ավելի շատ քաղաքական հոբբի է, ոչ թե քաղաքական արշավ: Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն հոգնել է այս քաղաքական թատրոնից և ցանկանում է, որպեսզի այս դերասանները հեռանան բեմից»:
Քաղաքագետի խոսքով' այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը և ոչ իշխանական ուժերը մրցում են միմյանց հետ Մոսկվային հաճոյանալու համար, արտացոլում է հայաստանյան քաղաքական դաշտի հիվանդ էությունը, և Հայաստանին պետք է նոր, իրական ընդդիմություն, որը, իշխանություններին քննադատելուց բացի' կառաջարկի այլընտրանքային ծրագիր:
Մեկնաբանելով ՌԴ Մաքսային ծառության պետի հայտարարությունը, որ Հայաստանի աշխատանքային լեզուն պետք է դարձնել ռուսերենը' Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ դա վիրավորանք է Հայաստանի անկախությանը»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: