Ադրբեջանում ձերբակալվել են NİDA քաղաքացիական շարժման ակտիվիստները
Ադրբեջանում մարտի 7-ի երեկոյան ձերբակալվել են NİDA քաղաքացիական շարժման ակտիվիստները։ Նրանց թվում են Մուհամեդ Ազիզովը, Բախտիյար Գուլիևը եւ Շահին Նովրուզովը։ Ազիզովին տնից են հանել. նրա մոտ իբր թմրանյութեր և դյուրավառ խառնուրդով շշեր են հայտնաբերել։ Միաժամանակ Գյանջայում կալանավորվել է «Մուսավաթ» կուսակցության անդամ Մահիր Բայրամլին։ Ուզեիր Մամեդլին ITARTASS գործակալությանը հայտնել է, որ NİDA-ի ձերբակալված ակտիվիստներ Բախտիյար Գուլիևի և Շահին Նովրուզովի բնակարանում դիտմամբ թմրանյութեր և Մոլոտովի կոկտեյլով շշեր էին թողել: Ըստ նրա' դրանք թողել էին քաղաքացիական համազգեստով մի շարք անձինք, որոնք ձերբակալվածների մոտ էին եկել մարտի 7-ի երեկոյան և ներկայացել որպես Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ: Թմրանյութերը և պայթուցիկ նյութով շշերը նրանք դրել էին տանտերերի աչքի առաջ: Ամենայն հավանականությամբ իշխանությունները երիտասարդ ակտիվիստներին ցանկանում են մեղադրել անկարգությունների կազմակերպման, թմրանյութերի պահպանման և այլնի մեջ, սակայն զինվորականների մահվան դեմ մարտի 10-ին նշանակված բողոքի ցույցի նախաձեռնողները մտադիր չեն դրանից հրաժարվել