Իրանի ԱԳՆ-ն քննադատել է «Արևմուքի սխալ քաղաքականությունը» Աֆղանստանի նկատմամբ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է «Արևմուքի սխալ քաղաքականությունը» Աֆղանստանի նկատմամբ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Ոչ ճիշտ քայլերը հանգեցրել են արմատականության և ծայրահեղության աճի Աֆղանստանում և ողջ տարածաշրջանում»,- Զարիֆի խոսքն է մեջբերում գործակալությունը: Այդուամենայնիվ, նա չի նշել, թե ինչ միջոցներ կկիրառեն արևմտյան երկրները` ներկայիս իրավիճակի բարելավման հարցում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Պեկին` Աֆղանստանի հարցով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Այս մասին գրում է РИА Новости-ն: