Թուրքիան Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է 2 մլրդ ԱՄՆ դոլար
Թուրքիան Ադրբեջանի տնտեսության մեջ 1995-2013 թթ ներդրել է 1,9 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սահիբ Մամեդովին:
Փոխանցվում է, որ Մամեդովն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Բաքվում ընթացող թուրք-ադրբեջանական գործարար համաժողովի ժամանակ:
Նշվում է, որ բացի այդ նա հայտարարել է, որ 2013 թ Թուրքիայի կողմից Ադրբեջանի տնտեսության մեջ կատարած ներդրումները կազմել են 5 մլրդ ԱՄՆ դոլար: