Ադրբեջանը և ԵՄ-ն արդեն «մի տարածք» են հանդիսանում. Մալենա Մարդ
Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Ադրբեջանը և ԵՄ-ն արդեն հանդիսանում են մի տարածք: Այս մասին հայտնում է Modern.az-ը:
Փոխանցվում է, որ նա այսպիսի հայտարարություն է արել Բաքվում ընթացող Զբոսաշրջային երթուղիների 3-րդ խորհրդատվական ֆորումի ժամանակ:
«Նոր մշակութային երթուղիների ստեղծումը կնպաստի Ադրբեջանի և Եվրոպայի մերձեցմանը»,-հայտարարել է Մարդը: