Տիգրան Ուրիխանյանի օրիգինալ մաղթանքն՝ Operativ.am-ի թղթակցին
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մաղթեց թղթակցին այս տոնական օրերին քիչ աշխատել և հումորով մեկնաբանեց` որպեսզի նման օրերին քիչ զանգահարեն իր նման չամուսնացած գործիչներին:
Պատգամավորի համար տոնի խորհուրդն իր համար իսկապես շատ մեծ է, քանի որ այդ տոնին մեծարում են կանանց և արժևորում, այնուամենայնիվ պատգամավորը նշեց, որ պետք չէ մեծարել կանանց միայն միամսյակի շրջանակներում:
Ուրիխանյանն իր մտերիմ կանանց և աղջիկների համար ոչ միայն պատրաստել էր նվերները, այլև մատուցել:
Այն հարցին, թե արդյոք Սուրբ Սարգսի տոնից հետո իր մոտ առաջընթաց չկա՞, պատգամավորը ափսոսանքով նշեց.
-Դեռևս ոչ:
-Operativ.am-ը մաղթում է հարգարժան պատգամավորին առաջընթաց այս հարցում, որպեսզի մյուս Մարտի 8-ին մենք հարցնենք իրենից, թե ինչ նվեր է պատրաստել կնոջ համար:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը