Դերասան Գենադի Խազանովին կողոպտել են
Ռուս ճանաչված դերասան Գենադի Խազանովին թալանել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ Խազանովի դուստրը ոստիկաններին հայտնել էր, որ թալանել են իր հոր՝ Գենասի Խազանովի տունը:
Նշվում է, որ տնից անհետացել է արծաթե սպասք, ձեռքի 2 ժամացույց և մետաղական չհրկիզվող պահարան: