Ադրբեջանը Հայաստանի հետ կբացի սահմանները, երբ «օկուպացված» տարածքները ետ կվերադարձվեն. Մամեդյարով
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը հանդիսանում է դրական քայլ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ բացի այդ, նա հայտարարել է, որ այսպիսի հանդիպումները նպաստում են հակառակ կողմի (Հայաստանի) տրամադրության ըմբռմանը հակարամտության խնդիրը խաղաղ լուծելու համար:
«Հակամարտության խաղաղ լուծման համար առաջնային հարկավոր է Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից դուրս բերել հայկական զինված ուժերը: Այդ ժամանակ կնվազի նաև պատերազմ սկսելու հավանականությունը»,-հայտարարել է Մամեդյարովը: