Մադոննայի հարսանեկան զգեստը աճուրդի է հանվել
Երգչուհի Մադոննայի հարսանեկան զգեստը, որը վերջինս կրել է դերասան Շոն Պենի հետ հարսանիքին 1985թ-ին, աճուրդի է հանվել: Զգեստի համար նախնական գինը (կոշիկները և քողը ներառյալ) սահմանվել է 60 հազար դոլար: Այդ մասին հայտնել է Hello ամսագիրը: Գրում է Novostink.ru-ն:
Հարսանեկան զգեստից բացի վաճառքի են հանվել նաև Մադոննային պատկանող ավելի քան 140 առարկա: Դրանց մոտավոր արժեքն ընտ փորձագետների՝ կազմում է գրեթե 500 հազար դոլար:
Աճուրդն անցկացվում է Juliet’s Auction ընկերության կողմից և տեղի կունենա նոյեմբերի 7-8-ին: Այն կանցկացվի Բեվերլի Հիլզի պատկերասարահում: Աճուրդի ամենաթանկ իրերից մեկը կդառնա «Material Girl» երգի տեսահոլովակում երգչուհում կրած վարդագույն զգեստը, որը նրա այցեքարտերից մեկն է դարձել: