Որպես հայ ես իմ ներդրումը կունենամ Հայկական հարցի լուծման հարցում. Մահչուբյան
Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Մահչուբյանը հայտարարել է, որ որպես հայ նա իր ներդրումը կունենա Հայկական հարցի լուծման մեջ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Եթե քուրդը նշանակվեր, իհարկե, իր նպաստը կունենար քրդական հարցի կարգավորմանը, ալևի նշանակվեր` ալևիների հարցերի կարգավորմանը կնպաստեր։ Ես հայ եմ, իհարկե, ես էլ Հայկական հարցի կարգավորման մեջ իմ ներդրումը կունենամ։ Բացի այդ, ես Թուրքիայի հայ համայնքը ներկայացնելու լիազորություններ չունեմ, իսկ այդ հարցում գլխավոր դերակատարը Թուրքիայի հայկական համայնքն է, Հայկական սփյուռքն է»,-«Ալ Ջազիրա»,-այս մասին հայտարարել է Մահչուբյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցի ժամանակ: