Հայկական հարցը Թուրքայի համար առաջնային հարց չէ. Դավութօղլուի հայ խորհրդական
Հայկական հարցը Թուրքիայի համար չի հանդիսանում առաջնայիններից: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով ազգությամբ հայ Էթիեն Մահչուբյանին, ով հանդիսանում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:
Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մահչուբյանին հայտարարել է, որ քրդերի և այլ ժողովուրդների համար ավելի լավ տարբերակ չկա քան ներկայիս Թուրքիան:
Բացի այդ նա նշել է, որ Հայկական հարցը չի հանդիսանում առաջնային խնդիր Թուրքիայի համար: