Թուրք հանքափորները երթով շարժվել են դեպի Անկարա
Ավելի քան 250 թուրք հանքափորներ երթով շարժվել են դեպի Անկարա: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Փոխանցվում է, որ նրանք պահանջում են, որպեսզի բացվեն իրենց աշխատանքի վայրերը, որոնք փակվել էին վթարից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Կարաման նահանգի Էրմենեկ քաղաքում տեղի էր ունեցած վթարի հետևանքով 23 հանքափոր մնացել էր փլուզված հանքահորում: