Թուրքիայում 23 հանքագործ մնացել է փլուզված հանքահորում
Թուրքիայում 23 հանքագործ մնացել է փլուզված հանքահորում: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղումա անելով Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզիին:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կարաման նահանգի Էրմենեկ քաղաքում:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել 375 մետր խորության վրա: Հանքահորում ջրի մակարդակը 50 մետր է: