Թուրքիան հպարտ է իր բանակով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հպարտանալ իր բանակով: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանի խոսքով` Թուրքիան կարող է հպարտանալ իր բանակով, քանի որ նրա մի մասն այժմ գտնվում է Սիրիայի տարածքում, որտեղ հսկում է Սուլեյման շահի շիրիմը:
Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիայի ժողովուրդը միշտ աջակցել է բանակին: