Կանայք նախ իրենք պետք է իրենց գնահատեն. Զարուհի Փոստանջյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար Մարտի ութը ամենագեղեցիկ տոներից մեկն է.
-Դեռ խորհրդային տարիներից նշվել է այդ գեղեցիկ տոնը. նախապես մեր ծնողներն են այն նշել, այնուհետև փոխանցվել է մեզ, չնայած մենք ունենք նաև ապրիլի յոթ, սակայն մեծ սիրով նշում ենք նաև Մարտի ութը:
Պատգամավորը հիմնականում ծաղիկներ է սիրում նվեր ստանալ:
-Կարծում եմ, որ կանայք նախ իրենք պետք է իրենց գնահատեն, նշեն իրենց կարևորությունը, որը կլինի նաև բոլորի կողմից դա գնահատելը: Շատ կարևոր նշանակություն ունեն կանայք մեր հասարակության մեջ, սա պետք է կարևորենք,- նշեց Փոստանջյանը:
Ի դեպ, պատգամավորը նշեց նաև, որ կուսակցությունում դեռևս չի քննարկվել Երևանի ավագանու ընտրությունների իրենց ցուցակը: