Երեկվանից տունս ծաղիկների մեջ է. Նաիրա Զոհրաբյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց կանանց միամսյակի խորհրդի մասին.
-Ինձ համար հայկական տոնացույցում ընդամենը մեկ տոն կա, որին ես անհամբեր սպասում եմ, դա Նոր տարին է, մնացած տոներն ինձ համար շատ պայմանական են: Անկեղծ ասած՝ ես Մարտի 8, Ապրիլի 7 տոներն այդպես շատ չեմ կարևորում, քանզի կնոջը պետք է գնահատել ու մեծարել ոչ թե մարտի ութից ապրիլի յոթն ընկած ժամանակահատվածում, այլ ողջ տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է նվերներին, քանի որ ես նվերների հարցում շատ-շատ քմահաճ եմ, ուստի ամենալոյալ նվերն ինձ համար ծաղիկն է, որը դեռ երեկվանից ես ստանում եմ. վարդերի, որն իմն ամենասիրելի ծաղիկն է, յուրահատուկ փնջեր եմ ստացել: Երեկվանից իմ տունը ծաղիկների մեջ է:
Պատգամավորի խոսքով՝ ինքը ֆանտաստիկ գեղեցիկ ծաղկեփնջեր է ստացել նաև իր կուսակից ընկերների կողմից:
Ոչ նյութական նվերներից Զոհրաբյանը հիշեց անցած տարի ստացած Ջեյմ Ջոյսի գիրքը, որն իրենից բարձր հոգևոր արժեք է ներկայացնում: