79-ամյա Արմեն Ջիգարխանյանը պատմել է իր 33-ամյա նոր ընկերուհու հետ համատեղ կյանքի մասին
Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը անկեղծ հարցազրույց է տվել, որի ժամանակ պատմել է իր երիտասարդ սիրո` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովի մասին: Դերասանը պատմել է իրենց կյանքի և Մոսկվայի արվարձանում բնակարանի մասին:
Վիտալինան բառացիորեն նոր շունչ է տվել 79-ամյա Արմեն Ջիգարխանյանի կյանքին: Զույգը ապրում է Մոսկվայի արվարձանում` գերմանական ցածրահարկ տանը:
«Այնտեղ ամեն ինչ մտածված է: Սա այն է, ինչ ես երազել եմ մանկուց: Շատ հարմար բնակարան է, անտառն էլ շուրջը»,- ասել է դերասանը:
Նա խոստովանել է, որ ապրում է 33-ամյա Վիտալինայի հետ, և ասել է, որ 80 տարեկանում նա հասկացել է, որ ամենաանհավանականը դա երկուսի հարաբերություններն են:
Լեգենդը ասել է, որ շատ է սիրում Վիտալինային և չի կարող ասել, թե վստահ է որ իրենք լավ լեզու կգտնեն միմյանց հետ, քանի որ տարիքային մեծ տարբերություն կա:
«Թե ինչով է նա ինձ գրավել, ինքս էլ չգիտեմ, բարդ հարց է, և դա շատ ավելի լավ է»,-ասել է Ջիգարխանյանը:
Հետաքրքիր է, որ դերասանը շարունակում է կապ պահպանել իր կնոջ հետ, ով ապրում է Ամերիկայում:
«Ես մտադիր չեմ նրան առանց մի կտոր հացի թողնել»,-աավելացրել է նա:
Այս մասին գրում է Dni.ru-ն