Ինձ հավատքն է փրկել. Ժաննա Ֆրիսկե
Հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն խոստովանել է, որ բուժման ընթացքում նա դիմել է հավատքին: Հենց կրոնի օգնությամբ է նա ուժեղ ու վստահ դարձել: Մինչ լրագրողնեերի մի մասը փորձել է Մոսկվա վերադարձած երգչուհուց հարցազրույց վերցնել, մյուս լրագրողները նրա կյանքից այլ մանրամասներ են պարզել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Լրագրողներին հաջողվել է խոսել Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու հոր հետ, ով հայտնել է, որ հենց իր որդին է պատասխանատվությունն իր վրա վերցրել Ժաննայի հիվանդության լուրն իմանալուն պես:
«Իհարկե նա այս տարվա մեջ շատ է փոխվել: Նա ավելի համարձակ և արի է դարձել: Ես նրան շատ եմ հարգում»,- ասել է Դմիտրիի հայրը: