Այսօր իտալացի ջութակահար Նիկոլո Պագանինիի ծննդյան օրն է
Նիկոլո Պագանինի (իտալ.՝ Niccolò (կամ Nicolò) Paganini ) (հոկտեմբերի 27, 1782, Ջենովա, - մայիսի 27, 1840, Նիցցա), Իտալացի ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր։ Իր ժամանակի ամենահայտնի և վիրտուոզ ջութակահարն էր։
Նիկոլոն ծնվել է 1782 թվականին Ջենովա քաղաքում։ Նա Անտոնիո և Թերեզա Պագանինիների վեց երեխաններից երրորդն էր։ Վեց տարեկանից հայրը նրան սովորեցրել է նվագել ջութակ, յոթ տարեկանում նա հիանալի տիրապետում էր գործիքին, իսկ ինը տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին համերգը։ 1797 թվականին Պագանինին առաջին անգամ հոր հետ մեկնում է շրջագայությունների։ Երիտասարդ Պագանինին սովորել է տեղացի տարբեր ջութակահարների մոտ, այդ թվում Ջիովաննի Սերվետտոյի և Ջիակոմո Կոստայի մոտ, բայց նրա առաջըթացը գերազանցեց նրանց կարողությունները։ Ինքը'Պագանինին, երբեք չի նշել, որ սովորել է Սերվետտոյի մոտ, բայց նրա կենսագրաբանները հիշատակում են այդ փաստը [1]: Այնուհետև Պագանինին հոր հետ մեկնեց Պարմա՝ ստանալու լրացուցիչ ցուցումներ Ալեսանդրո Ռոլլայից։ Բայց Պագանինիին լսելուց հետո, Ռոլլան անմիջապես Պագանինիին ուղղորդեց դեպի իր ուսուցիչ Ֆերդինանդ Պաերը և հետո, Պաերի ուսուցիչ՝ Գասպարո Գիրետտիին։ Թեև Պագանինին երկար չմնաց Պաերի և Գիրետտիի հետ, երկուսն էլ ունեցան զգալի ազդեցություն նրա ստեղծագործական ոճում։
Դեռևս երիտասարդ տարիքում նա արդեն գրում է մի շարք ստեղծագործություններ ջութակի համար (չնայած, դրանք չեն պահպանվել), որոնք բավականին բարդ էին, բայց Նիկոլոն հեշտությամբ կատարում էր դրանք: Իր առաջին համերգը Պագանինին ունեցավ 1795թ-ի հուլիսի 31-ին Սբ. Ագուստինի թատրոնում: Նրանից հավաքված գումարը նախատեսված էր Պագանինիին Պարմա Ալեսանդրո Ռոլլի[2]ուսման ուղարկելու համար: Համերգային ծրագրում ներառված էր նաև Պագանինիի' «Վարացիաներ Կարմանյոլայի թեմաներով» ստեղծագործությունը: Երիտասարդ Պագանինիի այս ստեղծագործությունը չի պահպանվել, բայց Ջենովայի հասարակությունը այն չէր կարող այն չհավանել:
1797 թ-ի սկզբում Պագանինին և նրա հայրը սկսեցին երիտասարդ երաժիշտի առաջին համերգային շրջագայությունը, որն անցնում էր Միլանով, Վոլոնյայով, Ֆլորենցիայով, Պիզայով, Լիվորնոյով: Լիվորնոյում Պագանինին մի քանի համերգ ունեցավ, իսկ մնացած ժամանակը հատկացրեց իր տեխնիկայի զարգացմանը և պարապում էր ինքնուրույն, առանց դասախոսնորի: Շրջագայությունն ընդհատվեց ռազմական գործողությունների պատճառով, Պագանինին վերադարձավ Ջենովա, և շուտով իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց իր հորը պատկանող տուն, որը գտնվում էր Պոլչևարայում: Այստեղ նա զբաղված էր իր կատարողական և կոմպոզիտորական հմտությունների զարգացմամբ: Պագանինին հնարեց և նվագեց դժվարագույն վարժությունները, որոնք նման էին XVII դար-ի ջութակահար Վալտերի կատարած վարժություններին: Նա այդ վարժությունները կատարում էր ժամերով, մինչև լիակատար հյուծվածության հասնելը: