«TANAP»-ի գազից առաջին անգամ օգտվելու են եվրոպական սպառողները. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը՝ Ստամբուլի Բիլգի համալսարանում կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է, որ Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) գազից առաջին անգամ օգտվելու են եվրոպական սպառողները: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ փոխվարչապետը բացի այդ նշել է, որ «TANAP»-ի նախագիծը շատ կարևոր է:
Նշվում է, որ գազի առաջին խմբաքանակը կստացվի 2018 թվականին: