Բաքուն դատապարտել է Եգիպտոսում իրավապահների դեմ իրականացված ահաբեկչությունները
Բաքուն դատապարտել է Եգիպտոսում հոկտեմբերի 24-ին իրավապահների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունները: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ իրենք դատապարտում են Եգիպտոսի Սինայի թերակղզում իրավապահների դեմ իրականացված ահաբեկչությունները:
«Մենք վճռականորեն դատապարտում և քննադատում ենք Եգիպտոսի իրավապահաների դեմ իրականացված ահաբեկչությունները»,-հայտարարել է Հաջիևը: