Թուրքիայի ներքին գործերի նախարարի դեմ հարձակում է իրականացվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի դեմ Շանլըուրֆա նահանգում հարձակում է իրականացվել:
Անհայտ անձանց խումբը ՆԳ նախարարի և Թուրքիայի փոխվարչապետի ու նրանց հետ եղած պատվիրակության վրա քարեր են նետել Շանլըուրֆա նահանգում, որտեղ նրանք գնացել են ծանոթանալու սիրիական Քոբանի քաղաքից եկած փախստականների պայմաններին:
Նախարարի և այլ պաշտոնյաների դեմ ուղղված հարձակման մասին ոստիկանության մի քանի աշխատակիցներ տեղյակ են եղել, սակայն այդ ամենը կանխելու համար որևէ քայլեր չեն ձեռնարկել: