Թեհրանը ոչ մի դեպքում չի դադարելու պաշտպանել ատոմային էներգիան խաղաղ ճանապարհներով օգտագործելու իր իրավունքը
Թեհրանը ոչ մի դեպքում չի դադարելու պաշտպանել ատոմային էներգիան խաղաղ ճանապարհներով օգտագործելու իր իրավունքը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխանախարար Աբաս Արաքչին:
«Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ առաջ են շարժվում: Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք գրանցել և պարզ չէ, թե արդյոք քննարկումները ժամանակին կավարտվեն»,ասել է Արաքչին:
Ըստ Արաքչիի, իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա խնդիրները կարգավորելու համապարփակ ծրագիրը, նախևառաջ, պետք է նշանակի իր երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների վերացում»: